Նազարբաևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ

12:51 • 09.05.18

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այդ մասին հայտնի է դարձել Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունից:

Ղազախստանի նախագահը վստահություն է հայտնել առ այն, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանը կշարունակի կայուն զարգացմանն ու երկրի բնակչության սոցիալական բարեկեցության բարձրացմանն ուղղված քաղաքականությունը:

«Համոզված եմ, որ մեր երկու երկրների միջև ստեղծված բարեկամական և փոխըմբռնման հարաբերությունները հետագայում էլ հուսալի հիմք կլինեն Ղազախստանի և Հայաստանի փոխգործակցության ընդլայնման համար՝ ի շահ մեր ժողովուրդների»,- ասված է հեռագրում: