ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Արցախում Շուշիի ազատագրման 26-ամյակին նվիրված միջոցառմանը (տեսանյութ)

11:25 • 09.05.18

Արցախում մեկնարկել է Շուշիի ազատագրման 26-ամյակին նվիրված միջոցառումը. մասնակցում է նաև ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ստեփանակերտի հուշահամալիրի առջև տոնական շքերթից հետո Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և զինվորականները ծաղիկներ դրեցին արցախյան ազատամարտի և Հայրենական մեծ պատերազմում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Ստեփանակերտից պաշտոնյաներն այցելեցին նաև Շուշի՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին ծաղիկներ դնելու համար։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին պաշտոնական այցն է Արցախ: Փաշինյանը նաև այցելեց արցախյան ազատամարտի զոհերի պանթեոն:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ավելի վաղ տեղեկացրել էին, որ Արցախում տեղի կունենա վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Ն. Փաշինյանի առաջին մամուլի ասուլիսը տեղական և արտասահմանյան լրատվամիջոցների հետ: