ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակման լուրը իրականությանը չի համապատասխանում
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակման լուրը իրականությանը չի համապատասխանում:
Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը՝ նշելով, որ մի շարք ԶԼՄ-ների կողմից հրապարակված տեղեկությունը՝ Դավիթ Հարությունյանի նշանակման վերաբերյալ, թյուրիմացության արդյունք է:
Պետրոսյանը նշեց, որ նախագահի՝ վկայակոչվող հրամանագիրը թվագրված է ապրիլի 20-ով և ամենայն հավանականությամբ մի շարք լրատվամիջոցների ուղարկվել է տեխնիկական խափանման արդյունքում:
«Այս պահին նախագահի գրասենյակի համապատասխան մասնագետները փորձում են հասկանալ կայքի առաքման համակարգի տեխնիկական խնդրի պատճառները»,-նշեց Պետրոսյանը:










