Պուտինը Հաղթանակի օրվա շքերթի ժամանակ «փրկել» է վետերանին անվտանգության աշխատակցից (տեսանյութ)

15:28 • 09.05.18

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 73-րդ տարեդարձին նվիրված ռազմական շքերթի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նկատել է՝ ինչպես է իր թիկնապահներից մեկը հետ մղել իր կողքով քայլող վետերանին. նախագահը կանգ է առել, մոտեցել վետերանին և «փրկել» նրան: Միջադեպի տեսագրությունը հրապարակվել է համացանցում, նշում է Lenta.ru-ն:

Տեսանյութում երևում է՝ ինչպես է Պուտինը շարժվում Ալեքսանդրովյան այգու ուղղությամբ՝ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի ուղեկցությամբ՝ Անհայտ զինվորի գերեզմանին ծաղիկներ դնելու համար:

Այդ պահին անվտանգության աշխատակիցները սկսել են հետ մղել Հայրենական մեծ պատերազմի վետերանին, որը փորձել է մոտենալ նախագահին: Վերջինս նկատել է դա, մի կողմ քաշել աշխատակիցներին և սեղմել վետերանի ձեռքը՝ հրավիրելով միասին գնալ հուշարձանի մոտ:

«Россия 24» հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ վետերանը ցանկացել է անձամբ մոտենալ Պուտինին և «իր հարգանքի հավաստիքը հայտնել նրան»։ Նշվում է, որ նախագահին «կտրականապես դուր չեն եկել» անվտանգության աշխատակիցների գործողությունները: