ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ պաշտպանության ոլորտի կառույցների նկատմամբ
ԱՄՆ վարչակազմը որոշում է կայացրել պատժամիջոցներ սահմանել մի շարք ռուսական, իրանական, հյուսիսկորեական, չինական կառույցների, ինչպես նաև Թուրքիայից և Սաուդյան Արաբիայից կազմակերպությունների նկատմամբ:
ԱՄՆ-ը մեղադրում է նրանց զանգվածային ոչնչացման զենքի չտարածման մասին ԱՄՆ օրենսդրությունը խախտելու համար:
Ինչպես հայտնում է kommersant.ru-ն, համապատասխան փաստաթուղթը տեղադրվել է Դաշնային ռեգիստրի կայքում:
Փաստաթղթի համաձայն՝ ցանկում է ներառվել 28 կառույց, դրանց թվում է Գատչինայում զենիթահրթիռային զորքերի ուսումնական կենտրոնը, Կուրսկում ՌԴ ՊՆ կենտրոնական գիտահետազոտական 18-րդ ինստիտուտը, Ռուսաստանի գլխավոր շտաբի գլխավոր վարչությունը և այլն:
Ցանկում են հայտնվել նաև Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, ավիացիայի և պաշտպանության ոլորտում աշխատող իրանական ընկերությունները, ԿԺԴՀ-ի առևտրային կորպորացիաներից մեկը, լիբանանյան «Հեզբոլլահ»-ը, սիրիական ռազմաօդային ուժերը և այլն:
Նշված կազմակերպություններից շատերն արդեն գտնում են ԱՄՆ ֆինանսների նախարարության գծով սահմանված պատժամիջոցների տակ:










