Սերբիան չի անդամակցի ՆԱՏՕ-ին. Վուչիչ

18:28 • 09.05.18

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Սերբիան չի պատրաստվում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ:

Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, գրում է korrespondent.net-ը:

«Սերբիան կպահպանի իր անկախությունը, Սերբիան կպահպանի իր ռազմական չեզոքությունը և Սերբիան չի պատրաստվում դառնալ ՆԱՏՕ-ի, ինչպես նաև որևէ այլ ռազմական միության անդամ»,- ասել է Վուչիչը:

Կայքը հիշեցնում է, որ սերբերի մեծ մասը դեմ է արտահայտվել ՆԱՏՕ-ին անդամակցությանը: Հարցման արդյունքների համաձայն՝ Սերբիայի բնակիչների 84 տոկոսը չի ցանկանում, որ երկիրը դառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ: ՆԱՏՕ-ին անդամակցելուն կողմ է արտահայտվել հարցմանը մասնակցածների միայն 10 տոկոսը: