Շվեդիայի արտգործնախարարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին` ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ

13:39 • 09.05.18

Շվեդիայի Թագավորության արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում:

«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Ողջունում եմ այս քաղաքական անցման խաղաղ բնույթը: Կարևոր է շարունակել ներառական երկխոսությունը՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության համար, որը պահանջում է Հայաստանի ժողովուրդը»,- ասված է Շվեդիայի ԱԳ նախարարի հաղորդագրությունում:


Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Ազգային ժողովի հատուկ նիստում Նիկոլ Փաշինյանն ընտրվել է ՀՀ վարչապետ: Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 59, դեմ՝ 42 պատգամավոր: