Համացանցում է հայտնվել իսրայելական օդուժի՝ Սիրիայի տարածքին հասցրած հարվածների հետևանքները ցուցադրող տեսանյութ
Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում երևում են Դամասկոսի մոտակայքում գտնվող շրջանին Իսրայելի հասցրած հրթիռային հարվածի հետևանքները։
YouTube-ում տեղադրված տեսանյութի կադրերից պարզ է դառնում, որ հրթիռային հարվածներից հետո տեղում հրդեհ է բռնկվել։ Տեղում աշխատել են հրշեջ-փրկարարներ ու քաղաքացիական պաշտպանության աշխատակիցներ։
Հարվածը հասցվել է Քիսվա շրջանին՝ քիչ հեռու Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսրայելական զինուժն օդային հարվածներ է հասցրել Դամասկոսից հարավ ընկած տարածքներին։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ սիրիական կողմին հաջողվել է որսալ երկու հրթիռ։










