ԱՄՆ-ը շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին որպես Հայաստանի նոր վարչապետ. Պետքարտուղարության խոսնակ

10:18 • 09.05.18

Միացյալ Նահանգները շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին որպես Հայաստանի նոր վարչապետ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը, այս մասին հայտարարել է պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթը։ 

«Ակնկալում ենք սերտ համագործակցել Հայաստանի նոր կառավարության ու ժողովրդի հետ մեր երկրների միջև փոխադարձ շահավետ բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ առևտրի, ժողովրդավարության և օրենքի գերակայության աջակցության և տարածաշրջանային ու գլոբալ կայունության ապահովման ուղղությամբ»,-ասել է խոսնակը: