Միրանդա Քերը երկրորդ անգամ մայր է դարձել
Մայիսի յոթին 35-ամյա մոդել Միրանդա Քերը և նրա ամուսին՝ 27-ամյա ամերիկացի գործարար Էվան Շպիգելը ծնող են դարձել: Սա զույգի առաջին համատեղ երեխան է: Այս մասին հայտնում է People-ը:
Նշվում է, որ երեխան ծնվել է Լոս Անջելեսում: Տղային անվանել են Էվանի պապիկի՝ Հարթի պատվին: Այժմ մայրը և երեխան լավ են զգում իրենց:
«Անհնար է բառերով բացատրել, թե որքան ուրախացանք մեր հրաշալի որդու ծննդով: Միրանդան լավ է, իսկ Ֆլինը հուզված է մեծ եղբայր լինելու կապակցությամբ: Շնորհակալ ենք բարի խոսքերի և բարեմաղթանքների համար այս շատ առանձնահատուկ ժամանակահատվածում», - ասել է Շպիգելը People-ին:
Հայտնի է, որ սա Քերի երկրորդ երեխան է. նա 7 տարեկան որդի ունի նախկին ամուսին Օռլանդո Բլումից, իսկ Շպիգելը ծնող է դարձել առաջին անգամ:










