Չինաստանում վագրը հոշոտել է կենդանաբանական այգու աշխատակցին
Հարավային Չինաստանի կենդանաբանական այգիներից մեկում վագրը հոշոտել է հաստատության աշխատակցին, որը մաքրում էր կենդանու վանդակը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 50-ամյա տղամարդը միայնակ է աշխատելիս եղել վագրի վանդակում, երբ կենդանին անսպասելիորեն դուրս է եկել իր խցից և հարձակվել նրա վրա:
Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպից հետո հաստատության ղեկավարությունը ոստիկանություն է կանչել, որն արձանագրել է աշխատակցի մահը:
Nanguo Morning Post-ի տվյալների համաձայն՝ տղամարդն աշխատել է իր գործընկերոջ հետ, որը մի պահ դուրս է եկել վանդակից, և այդ պահին կենդանին ներս է մտել ու հարձակվել զոհի վրա:










