Ասադը կասկած է հայտնել, թե Թրամփը վերահսկում է ԱՄՆ-ն
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը կասկած է հայտնել առ այն, թե մոտ ժամանակներս հնարավոր է նրա հանդիպումն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սիրիացի առաջնորդը հավելել է, որ ցանկացած հանդիպում պետք է արդյունք ունենա, սակայն հայտնի չէ, թե ինչի կարելի է հասնել «նման անհետևողական քաղաքական գործչի հետ, ինչպիսին Թրամփն է»:
Եվս մեկ պատճառ է այն, որ Դամասկոսում չեն հավատում, որ Թրամփը վերահսկում է ԱՄՆ-ն:
«Մենք կարծում ենք, որ իրական պետությունն է վերահսկում ԱՄՆ ցանկացած նախագահի: Այդպես է միշտ եղել ԱՄՆ-ում՝ առնվազն վերջին 40 տարում՝ (ԱՄՆ 37-րդ նախագահ Ռիչարդ) Նիքսոնի ժամանակներից ի վեր, հնարավոր է նաև դրանից առաջ, բայց այժմ ավելի ինտենսիվ կերպով, իսկ ամենաաղաղակող դեպքը Թրամփն է»,- նշել է Ասադը:










