«Արդյոք այդ հռետորաբանությունը համապատասխանո՞ւմ է ամերիկյան մշակույթին». Ասադն արձագանքել է իրեն «կենդանի» անվանած Թրամփին

15:36 • 10.05.18

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը, պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որն իրեն «կենդանի» էր անվանել, հետաքրքրվել է, թե արդյոք այդ հռետորաբանությունը համապատասխանում է ամերիկյան մշակույթին: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես չեմ կարծում, որ աշխարհում կա հասարակություն, որը նման լեզու է օգտագործում»,- ասել է նա:

Ասադը հավելել է, որ նման խոսքերին վերաբերում է որպես քաղաքական գործիչ. դրանք իր վրա անձամբ չեն ազդում:

«Կարևոր է այն, թե ինչպես է ինչ-որ բանն անդրադառնում իմ երկրի, պատերազմի, ահաբեկիչների և այն մթնոլորտի վրա, որի մեջ մենք ապրում ենք»,- ասել է նա:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանատու է «կենդանի» Ասադին աջակցելու համար»: Թրամփը, իր թվիթերյան էջում անդրադառնալով ապրիլի 9-ին Սիրիայում տեղի ունեցած քիմիական հարձակման դեպքին, դատապարտել էր Ռուսաստանի նախագահին Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին շարունակ աջակցելու համար: