Պեկինը պատրաստ է համագործակցել Հայաստանի նոր իշխանությունների հետ. Չինաստանի ԱԳՆ

22:21 • 10.05.18

Չինաստանը պատրաստ է համագործակցել Հայաստանի նոր քաղաքական ղեկավարության հետ: Այս մասին հաղորդում է МИР 24 հեռուստաալիքը՝ մեջբերելով Չինաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունը:

«Չինաստանի իշխանությունները հարգում են հայ ժողովրդի ընտրությունը, և մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի նոր քաղաքական ղեկավարության հետ», - ասվում է երկրի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին ընտրվել է Հայաստանի վարչապետի պաշտոնում: Նրան շնորհավորական ուղերձներ են հղել տարբեր երկրների և միջազգային կառույցների ղեկավարներ՝ համագործակցության ամրապնդման հույս հայտնելով:

Փաշինյանն, իր հերթին, հայտարարել է, որ Հայաստանը կշարունակի լինել Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ: Նա մտադիր է կապերը խորացնել նաև Եվրամիության, ԱՄՆ-ի, Իրանի, Վրաստանի, Հնդկաստանի և Չինաստանի հետ: