ՀՀ նախագահի հրամանագրերով Վլադիմիր Գասպարյանը և Գեորգի Կուտոյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից

17:04 • 10.05.18

ՀՀ նախագահի հրամանագրերով Վլադիմիր Գասպարյանը և Գեորգի Կուտոյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասին՝ Գեորգի Կուտոյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից»,–ասվում է հաղորդագրությունում:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Վլադիմիր Գասպարյանին ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից»,-ասվում է մեկ այլ հրամանագրում: 

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետը նախագահին առաջարկել էր պաշտոնից ազատել ՀՀ ոստիկանապետին և ԱԱԾ տնօրենին։