Խորվաթիայի հաճարենու անտառն ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում

18:21 • 10.05.18

Խորվաթիայի «Հյուսիսային Վելեբիտ» և «Պակլենիցա» ազգային պարկերում գտնվող հաճարենու այգին ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Ինչպես ներկայացնում է Euromag-ը, ՅՈւՆԵՍԿՕ-ն պահպանության տակ է առել եվրոպական երկրներում գտնվող հաճարենու կուսական անտառները, որոնք աճում են տարբեր բնական պայմաններում:

Ներկայում համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված են 12 երկրի՝ Ալբանիայի, Ավստրիայի, Բոսնիայի, Բուլղարիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ռումինիայի, Սլովակիայի, Սլովենիայի, Խորվաթիայի և Ուկրաինայի հաճարենու անտառները:

Հաճարենու անտառները հարուստ և բազմազան էկոհամակարգերից են Եվրոպայում: Բացի այդ, դրանք պահպանվում են գեղագիտական նշանակության համար, ինչպես ասվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի հայտարարության մեջ: