Լուկաշենկոն կոչ է արել վետերաններին չմահանալ իրենից շուտ

09:49 • 10.05.18

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել վետերաններին չմահանալ իրենից շուտ, գրում է  sputnik.by գործակալությունը։


Հաղորդվում է, որ Մինսկի Հաղթանակի հրապարակում Հաղթանակի օրվա առթիվ ծաղիկների խոնարհման պաշտոնական արարողությունից հետո Լուկաշենկոն շփվել է վետերանների հետ, ընդգծել նրանց ներդրումը Բելառուսում խաղաղության պահպանման գործում և իր երախտագիտությունը հայտնել նրանց հաղթանակի համար։


Նա նաև վետերաններին երկար տարիների կյանք ու քաջառողջություն է մաղթել ու կոչ է արել չմահանալ իրենից շուտ։ 


«Ինձնից շուտ չմահանա՛լ, հիշե՛ք»,- ասել է նա։


Sputnik-ը հայտնում է, որ Բելառուսում ապրում է Հայրենական մեծ պատերազմի ավելի քան 8.000 վետերան։