Փարիզում 120 000 եվրոյի թանկարժեք քար են գողացել վաճառականից

23:15 • 10.05.18

Փարիզի ծայրամասերից մեկում չարագործները 120 000 եվրո արժողությամբ շափյուղա են գողացել թանկարժեք քարերի առևտուր անող վաճառականից:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ֆրանսիական աղբյուրը, Սեն Սեն Դենի շրջանում հացագործները չորեշաբթի մոտեցել են պակիստանցի վաճառականին, որին գտել են հայտարարությամբ: Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ոստիկանության տվյալներով՝ հանցախմբի մասնակիցներից երկուսը ձերբակալվել են հենց նույն օրը: Նրանց մոտ 500 եվրո արժողությամբ կեղծ թղթադրամներ են հայտնաբերվել, որոնցով նրանք սկզբում փորձել են վճարել շափյուղայի դիմաց:

Հանցախմբի մյուս անդամները, որոնցից մեկի մոտ, ենթադրաբար, գողացված քարն է, դեռևս ազատության մեջ են գտնվում: