ԱՄՆ նախագահն ու առաջին տիկինը դիմավորել են Հս. Կորեայի իշխանությունների կողմից ազատ արձակված ԱՄՆ երեք քաղաքացիներին (լուսանկարներ, տեսանյութ)

12:30 • 10.05.18

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանյա Թրամփը դիմավորել են Հյուսիսային Կորեայի բանտերից ազատ արձակված ու երկիր վերադարձած ԱՄՆ երեք քաղաքացիներին։ ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել Հս. Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին: Այդ մասին հայտնում է The Daily Mail-ը:

Ամերիկացիները Հյուսիսային Կորեայում պատիժ էին կրում «պետության դեմ հանցագործությունների» կամ արևմտյան հատուկ ծառայությունների օգտին լրտեսություն անելու մեղադրանքներով:

ԱՄՆ նախագահը և նրա կինը գիշերը ժամանել են Վաշինգտոնի մոտակայքում գտնվող «Էնդրյուս» ավիաբազա՝ ողջունելու Կիմ Դոն Չուլին, Կիմ Հակ Սոնգին և Թոնի Քիմին:

ԱՄՆ նախագահը և նրա կինը մտել են ինքնաթիռ, որով ԱՄՆ են ժամանել Փհենյանից ազատ արձակված ամերիկացիները, և այնուհետև ծափողջույնների ներքո դուրս եկել ինքնաթիռից:

«Նրանք հիանալի մարդիկ են: Անկեղծ ասած՝ մենք չէինք սպասում, որ սա տեղի կունենա, բայց դա եղավ: Շատ կարևոր էր այս մարդկանց ազատելը»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ նրա ամենամեծ ձեռքբերումը կլինի Կորեական թերակղզու ապամիջուկայնացումը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ժամանել է ԿԺԴՀ՝ ամերիկա-կորեական գագաթնաժողովի նախապատրաստման առնչությամբ հանդիպումներ անցկացնելու նպատակով: Ինչպես «Յոնհապ» գործակալությանը հայտնել էր Հարավային Կորեայի նախագահի վարչակազմում աղբյուրը, ԿԺԴՀ իշխանությունները որոշել են ազատ արձակել ԱՄՆ երեք քաղաքացիների:

 

 

Mr Trump  shakes hands with US detainee Kim Dong-chul (centre) upon his return with Kim Hak-song and Tony Kim (both behind) in extraordinary scenes 

Secretary of State Mike Pompeo, right, warmly embraces former North Korean detainee Tony Kim upon their arrival in Maryland at 2am

The prisoners walked on to American soil with their arms in the air giving triumphant 'V' signs used to signify both peace and victory

Mr Trump called the prisoners 'wonderful people' and thanks Kim Jong Un for letting them come home ahead of the Trump-Kim summit

Mr Trump also thanked Kim Jong Un for freeing 'the folks early', calling it 'a wonderful thing', adding he believes the North Korean leader finally wants to bring the pariah state 'into the real world'.

America's Commander-in-Chief salutes as he is met by members of the US Armed Forces today

President Donald Trump arrives to greet the three Americans formerly held hostage in North Korea, at Joint Base Andrews, Maryland

The US president and the First Lady left the White House at 2am to make the short journey to Andrews