Ուզբեկստանի նախագահն իր առաջին պաշտոնական այցը կկատարի ԱՄՆ
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը մայիսի 15-17-ն առաջին պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ, կողմերը պատրաստվում են փաստաթղթերի փաթեթ ստորագրել: Այդ մասին հայտնում է Ուզբեկստանի նախագահի մամուլի ծառայությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևն Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով 2018 թվականի մայիսի 15-17-ն առաջին պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ»,- ասված է հաղորդագրությունում:
Մամուլի ծառայության համաձայն՝ սպասվող բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ուզբեկա-ամերիկյան համագործակցության վիճակը և հեռանկարները, կարծիքներով փոխանակվել միջազգային և տարածաշրջանային արդի հարցերի վերաբերյալ:










