Արայիկ Հարությունյանը, Սուրեն Պապիկյանը, Դավիթ Տոնոյանը և Մխիթար Հայրապետյանը համալրեցին Կառավարության կազմը

18:59 • 11.05.18

Նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ նախարարներ նշանակելու հրամանագրեր է ստորագրել:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր վարչապետ Փաշինյանը, պաշտպանության նախարար է նշանակվել Դավիթ Տոնոյանը:

Կրթության և գիտության նախարարի պաշտոնը ստանձնել է Արայիկ Հարությունյանը:

Սփյուռքի նախարար է նշանակվել Մխիթար Հայրապետյանը:

Իսկ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը այսուհետ ղեկավարելու է Սուրեն
Պապիկյանը:

Ներկայացնում ենք նորանշանակ նախարարների կենսագրությունները. 

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Արայիկ Հարությունյանը ծնվել է 1979թ․ սեպտեմբերի 2-ին Երևանում։
1986-1996թթ.-ին սովորել է Երևանի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցում

1996-2003թթ.-ին սովորել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում՝ 2001թ․ ստանալով արաբագիտության բակալավրի, իսկ 2003թ.՝ արաբագիտության մագիստրոսի աստիճան։

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆ

Սուրեն Պապիկյանը ծնվել է 1986 թ. ապրիլի 26-ին Լոռու մարզի քաղաք Ստեփանավանում: 2003թ-ին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր: 2009թ. ընդունվել և գերազանց առաջադիմությամբ ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 

ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆ

Դավիթ Տոնոյանը ծնվել է 1967 թ. դեկտեմբերի 27-ին Ղազախստանի Ուստ-Կամենոգորսկ քաղաքում

1991թ․ավարտել է Երևանի պետական համալսարանը

1997 թ. ավարտել է ՌԴ ռազմադիվանագիտական ակադեմիան:

1986-1988 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:

1992 թ.-ից ՀՀ զինված ուժերում է:

1992-1994 թթ. – ծառայել է ՀՀ ՆԳՆ համակարգում

1994 թ. – զինվորական ծառայության է անցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում՝ որպես բաժնի պետ:

1997 թ. ծառայության է անցել ՀՀ ՊՆ սպառազինության վարչությունում:

1998 թ.-ից զբաղեցրել է ՆԱՏՕ-ի գործողությունների դաշնակցային հրամանատարության շտաբին կից տարբեր պաշտոններ:

2004 թ. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ:

2007 թ. ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության պետ:

2009 թ.  նշանակվել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ

02.10.2010 թ.  ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:

06.02.2017 թ.  ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար:

2009 թ. դեկտեմբերից պահեստազորի գնդապետ է:

2010 թ. ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է քաղաքացիական հատուկ ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

2005թ. ստացել է ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ: 

2008թ ստացել է ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ 

2008թ.  ստացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ:

2012թ. ստացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ: 

2017թ. ստացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան:

2017թ. ստացել է ՀՀ ԶՈՒ «Զինանշան» հուշամեդալ  ՀՀ ՊՆ «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի մեդալներ:

Տիրապետում է անգլելեն, ֆրանսերեն, ռուսերեն լեզուներին:

Ամուսնացած է, ունի դուստր և որդի:



ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Մխիթար Հանրապետյանը ծնվել է 1990թ. մայիսի 15-ին: 2007-2011թթ. սովորել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում: 2011-2013թթ. սովորել է նույն ֆակուլտետի մագիստրատուրայում: 2013-ին ձևակերպվել է որպես հայցորդ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում: Եղել է Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական խորհրդի և Ուսանողական գիտական ընկերության անդամ: Երկու գիտական հոդվածի հեղինակ է: 2012-ին թուրքագետ Գևորգ Պետրոսյանի հետ հիմնել է Թուրքագիտական պորտալը (AllTurkey.am): Հանդիսանում է ԵՔԳԱ-ի հիմնադիրներից մեկը: