ՀՀ փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանը կազատվի պաշտոնից. Նիկոլ Փաշինյան

14:20 • 11.05.18

ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի հրամանատար Լյովա Երանոսյանը կազատվի պաշտոնից:

Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Լևոն Երանոսյանի հարցը վարչապետի տիրույթում է և, բնականաբար, նա կազատվի ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից»,-ասաց նա:

Իսկ թե կատարված բռնի գործողությունների համար ոստիկանական համակարգի այլ ներկայացուցիչներ պատիժներ կստանա՞ն, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ նրանք, որոնք վարչապետի տիրույթում են և դրա համար կլինեն հիմքեր՝ կիրականացվեն:

«Մյուս մասերով ասել եմ՝ չեմ կարող միաժամանակ լինել վարչապետ, քննիչ, դատախազ, դատավոր»,-ասաց նա: 

Անդրադառնալով հարցին՝  ծառայողական քննություն իրականացնելու հանձնարարական կտրվի՞, թե ոչ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ բոլոր գործերին պատասխան կտրվի: 

Նիկոլ Փաշինյանն այսօր տեղեկացրել է նաև Դավիթ Տոնոյանին ՀՀ պաշտպանության նախարար նշանակելու որոշման մասին: