Իրանում սպառնացել են «հողին հավասարեցնել» Թել Ավիվն ու Հայֆան

17:25 • 11.05.18

Իրանի փորձագետների խորհրդի անդամ Ահմադ Հաթամին հայտարարել է, որ եթե Իսրայելն «անխոհեմ» գործի, ապա Թել Ավիվը և Հայֆան կոչնչացվեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք գործ չունենք միջուկային ռումբի հետ, բայց մեր քաղաքականությունը զսպման քաղաքականություն է, և այդ ուղղությամբ օր օրի Իրանի հրթիռային հզորությունն աճում է, որպեսզի Իսրայելն այդ ուժից չկարողանա աչք կպցնել: Եթե նա անխոհեմ վարվի, ապա մենք հողին կհավասարեցնենք Թել Ավիվն ու Հայֆան»,- հայտարարել է Հաթամին:

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը կոչ է արել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին երկրից դուրս հանել իրանական զորամիավորումները: