Իսրայելական հրթիռը Սիրիայում ռուսական «Պանցիր-Ս1» է ոչնչացրել (տեսանյութ)
Իսրայելի պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել, որում իսրայելական Spike NLOS հրթիռը հարվածում է սիրիական բանակին պատկանող ռուսական «Պանցիր-Ս1» զենիթային հրթիռաթնդանոթային համալիրին: Այդ մասին հայտնում է lenta.ru-ն:
Տեսանյութը նկարահանված է հրթիռի վրա տեղակայված տեսախցիկից: Կադրերում կարելի է տեսնել համալիրի մոտակայքում կանգնած երեք մարդուց բաղկացած խմբի: Համալիրին հրթիռի մոտենալուն պես պատկերը կորում է:
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հարձակումը Սիրիայում Իրանի դիրքերին ուղղված մասշտաբային հարվածի մաս է եղել։
Հաղորդվում է, որ սա Սիրիայում նման տեխնիկայի կորստի մասին առաջին հաստատված տեղեկությունն է:
Իսրայելցի զինվորականները լույս մայիսի 10-ին հարձակվել են Սիրիայի տարածքում իրանական ուժերի օբյեկտների վրա՝ այդկերպ պատասխանելով Գոլանի բարձունքներից իրենց դիիքերի հրթիռակոծությանը:
The IDF struck an SA22 aerial interception system as part of a wide-scale attack against Iranian military sites in Syria pic.twitter.com/dFGXIwMT45
— IDF (@IDFSpokesperson) May 10, 2018










