Դոնալդ Թրամփի ու Կիմ Չեն Ընի պատմական հանդիպումը տեղի կունենա հունիսի 12-ին՝ Սինգապուրում․ երկրի ԱԳՆ-ն հաստատել է

10:41 • 11.05.18

Սինգապուրի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հաստատել է լուրը, որի համաձայն ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի նախագահների պատմական հանդիպումը տեղի է ունենալու Սինգապուրում։

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Սինգապուրի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությանը, Դոնալդ Թրամփի ու Կիմ Չեն Ընի հանդիպումը տեղի կունենա հունիսի 12-ին։ 

«Սինգապուրն ուրախ կլինի հյուրընկալել հանդիպումը, որը տեղի կունենա հունիսի 12-ին։  Մենք ակնկալում ենք, որ տվյալ բանակցությունները կծառայեն Կորեական թերակղզում խաղաղության հաստատմանը», - ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդներ Կիմ Չեն Ընն ու Մուն Չժե Ինը պատմական հանդիպում են ունեցել երկու պետությունների սահմանագծին՝ լրագրողների առջև իրար ողջունելով ու ձեռք սեղմելով:

Դրանից հետո ղեկավարներն անցել են բուն բանակցային գործընթացին, որը տեղի է ունեցել սահմանային Պհանմունջոմ բնակավայրում:

Կիմ Չեն Ընը դարձել է վերջին 65 տարվա ընթացքում առաջին հյուսիսկորեացի առաջնորդը, որը հատել է սահմանն ու անցել Հարավային Կորեայի տարածք:

Հիշեցնենք, որ թեև Կորեական պատերազմն ավարտվել է 1953թ., այնուհանդերձ՝ երկու պետությունները շարունակում են տեխնիկապես պատերազմի մեջ մնալ: