Վենետիկում 3 տարով արգելել են սննդի նոր կետեր բացել՝ զբոսաշրջիկների թողած աղբը նվազեցնելու համար
Իտալական Վենետիկի իշխանություններն արգելել են տանելու համար նախատեսված սննդի նոր կետեր բացել առաջիկա երեք տարում՝ զբոսաշրջիկների թողած աղբը նվազեցնելու համար: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Իշխանությունները բացատրել են իրենց որոշումն այն փաստով, որ քաղաքի հյուրերը մեծ քանակությամբ փաթեթներ և տարաներ են թողնում պատմական տեսարժան վայրերի՝ մասնավորապես եկեղեցիների աստիճանների և կամուրջների վրա:
Դրանից բացի, զբոսաշրջիկները հաճախ աղավնիներին կերակրում են այդ սննդով՝ անտեսելով համապատասխան արգելքը:
Ինչպես նշել է Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բրունյարոն, նոր կանոններ կգործեն նաև արդեն աշխատող սննդի կետերի համար: Նրանք պարտավոր կլինեն հավաքել աղբը տեսարժան վայրերի մոտից, որտեղ նրանք տեղակայված են, աղբամաններ և զբոսաշրջիկների համար զուգարաններ տեղադրել:










