Չինաստանում ականատեսը ֆիքսել է՝ ինչպես է փոքրիկ երեխան քայլում շենքի 5-րդ հարկի պատուհանագոգի վրայով (տեսանյութ)

11:35 • 11.05.18

Չինական լրատվամիջոցներում տեսանյութ է հայտնվել, որում երևում է՝ ինչպես է չինացի փոքրիկ երեխան քայլում շենքի հինգերորդ հարկի բնակարաններից մեկի՝ դրսի կողմից պատուհանագոգի վրայով, գրում է The Daily Mail-ը՝ ներկայացնելով տեսանյութը:

Որոշ ժամանակ անց երեխային նկատում են և ներս տանում:

Դեպքը տեղի է ունեցել Չինաստանի Ցզիլին նահանգի Չանչուն քաղաքում:

Տեսանյութում կարելի է լսել տղամարդու ձայնը, որն ասում է՝ «Մի՛ շարժվիր, փոքրիկ», «Տեր Աստված»:

Հաղորդվում է, որ հարևանները ծածկոցներ են պահել պատուհանի տակ՝ պատրաստ լինելով բռնել երեխային, եթե նա ընկնի: