Գվատեմալան պահանջել է Շվեդիայից ու Վենեսուելայից հետ կանչել իրենց դեսպաններին

14:04 • 11.05.18

Գվատեմալայի իշխանությունները խնդրել են Շվեդիային ու Վենեսուելային հետ կանչել երկրում իրենց դեսպաններին՝ հայտնելով, որ վերջիններս երկրի ներքին գործերին միջամտող գործողություններ են իրականացրել, գրում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում անելով Գվատեմալայի արտգործնախարարությանը։

Ըստ երկրի ԱԳՆ-ի՝ դեսպանների քայլերը երկրի ներքին գործերին միջամտություն են հանդիսանում, ինչպես նաև՝ չեն համապատասխանում Գվատեմալայի արտաքին քաղաքականության սկզբունքներին։ Ըստ այդմ՝ այդ երկրներին պահանջ է ուղարկել հետ կանչել դեսպաններին։

Ընդ որում՝ խոսք չի գնում դիվանագետներին երկրում «անցանկալի անձ» հայտարարելու մասին, և ակնկալվում է, որ Ստոկհոլմն ու Կարակասը կառաջարկեն դեսպանների նոր թեկնածուների։


Թե ինչ քայլեր են արել դեսպանները՝ չի հաղորդվում։