«Կոշ» ՔԿՀ-ից ազատվել է «Շանթ Հարությունյանի և մյուսների» գործով անցնող Վահե Մկրտչյանը, իսկ Շանթ Հարությունյանը հրաժարվում է
«Շանթ Հարությունյանի և մյուսների» գործով անցնող արցախյան պատերազմի մասնակից Վահե Մկրտչյանը պայմանական վաղակետով ազատ է արձակվել «Կոշ» քրեակատարողական հիմնարկից: Այս մասին Tert.am–ին հայտնեց վերջինիս փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:
Վահե Մկրտչյանը 2014 թ-ի ապրիլի 2-ին դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով 2 հոդվածներով՝ խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Հարցին, թե սպասվում է արդյոք Շանթ Հարութունյանի ազատ արձակում՝ Ինեսսա Պետրոսյանն ասաց, որ վերջինս հրաժարվում է պայմանական վաղակետով ազատ արձակվել:
Հիշեցնենք, որ 2013 թ. նոյեմբերի 5-ին «Անոնիմուսների» երթի մասնակից 14 քաղաքացիներից 12-ը դատապարտվել էին 1,6–ից մինչև 7 տարի ազատազրկման։ Նրանց մեծ մասն արդեն ազատության մեջ են՝ հիմնականում պայմանական վաղաժամկետ ազատմամբ։ Դեռ բանտում են Շանթ Հարությունյանը, Լիպարիտ Պետրոսյանն ու Վարդան Վարդանյանը:










