Միլանի դատարանը երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին թույլատրել է կրկին մասնակցել ընտրություններին
Միլանի Վճռաբեկ դատարանը չեղարկել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի դեմ գործող ընտրություններին մասնակցելու արգելքը: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով իտալական թերթը:
Բեռլուսկոնին տարիներ առաջ զրկվել էր այդ իրավունքից, երբ մեղավոր էր ճանաչվել ֆինանսական խարդախությունների մեջ: Արդյունքում նա չէր կարող մասնակցել այս տարի անցկացված խորհրդարանական ընտրություններին և հետևաբար չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին և այլ բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնելու:
Վճռաբեկ դատարանի որոշումը կայացվել է մայիսի 11-ին: Որոշումն անմիջապես ուժի մեջ է մտել:
Այսպիսով, ինչպես ընդգծում է իտալական թերթը, եթե երկրում մոտ ժամանակներում նոր ընտրություններ անցկացվեն, Բեռլուսկոնին կկարողանա առաջադրել իր թեկնածությունը:










