Չինական մեծ պարիսպը կվերականգնեն անօդաչուների օգնությամբ
Չինաստանի մշակութային ժառանգության պահպանության հիմնադրամը որոշում է կայացրել անօդաչու թռչող սարքերը ներգրավել Չինական մեծ պարիսպի վերանորոգման աշխատանքներում:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Չինական մեծ պարիսպը որոշ տեղերում անցնում է վտանգավոր ժայռային հատվածներով, որոնք հասանելի չեն մարդկանց համար, ինչը բարդացնում է վերանորոգման աշխատանքները:
Այդ իսկ պատճառով Չինաստանի մշակութային ժառանգության պահպանության հիմնադրամը որոշել է դիմել անօդաչուների օգնությանը՝ վթարային հատվածների վիճակի վերլուծությունն անելու համար:
Չինական մեծ պարիսպը, որի շինարարությունն սկսվել է մ.թ.ա. երրորդ դարում՝ Հոներից երկիրը պաշտպանելու համար, 1987 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է Համաշխարհային ժառանգության օբյեկտ:










