Ֆինլանդիայում փրկել են ձկնորսական ցանցի մեջ հայտնված 7 մետրանոց սապատավոր կետին
Ֆինլանդիայի առափնյա պաշտպանության աշխատակիցները փրկել են ձկնորսական ցանցում հայտնված սապատավոր կետին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է կազմակերպության կայքում:
Ֆինլանդիայի ափերի մոտ վերջին անգամ կետեր նկատվել են 12 տարի առաջ: «Ծովային փրկարարական կենտրոնը տեղեկացրել է, որ Բերգո շրջանում ձկնորսական ցանցում խճճված սապատավոր կետ է հայտնաբերվել: Դեպքի վայր ոչ մեծ նավ են կանչել՝ հաշվի առնելով, որ կետը նյարդային շարժումներ էր կատարում, երբ մոտակայքում մեծ թվով աշխատող շարժիչներով նավեր էին գտնվում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Փրկարարական արշավի արդյունքում շուրջ 7-8 մետր երկարությամբ կետին դուրս են բերել ցանցից:
Երկրի օրենքների համաձայն՝ կետերին մոտենալն արգելվում է, իսկ դրանց հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է տեղյակ պահել իշխանություններին:
Սապատավոր կետն իր անունը ստացել է կամ մեջքին առկա լողակի, կամ լողալիս մեջքը կորացնելու սովորության շնորհիվ: Կաթնասունի երկարությունը կարող է հասնել 13-14 մետրի, իսկ քաշը միջինում կազմում է 30 տոննա: Կետի այս տեսակը բնակվում է Ատլանտյան և Խաղաղ օվլկիանոսներում:










