Իրաքում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում

10:59 • 12.05.18

Իրաքում մայիսի 12-ին՝ տեղի ժամանակով ժամը 7:00-ին, մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ընտրություններն անց են կացվում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից երկիրն ազատագրելուց հետո առաջին անգամ:

Վերջին անգամ Իրաքի օրենսդիր մարմնի ընտրություն է անցկացվել չորս տարի առաջ:

Իրաքի բարձրագույն անկախ ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ նոր պատգամավորներին կարող է ընտրել ընտրության իրավունք ունեցող երկրի 24 միլիոն քաղաքացի:

Ընտրություններին մասնակցում է 29 դաշինք՝ միավորելով մոտ 200 տարբեր քաղաքական կուսակցության: