ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան ավիահարվածներ է հասցրել սիրիական բնակելի գյուղին
ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ռազմական ինքնաթիռներն ավիահարվածներ են հասցրել Սիրիայի Էլ Հասաքե նահանգի հարավում գտնվող բնակելի գյուղին, այս մասին հայտնել է սիրիական պետական SANA գործակալությունը։
Նշվում է, որ կրակի տակ է հայտնվել Ալ Համադի շրջանի Աբու Համիդա գյուղական բնակավայրը։
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։
Մայիսի սկզբին հաղորդվել էր նույն նահանգի Ալ Ֆադել բնակավայրին օդային հարվածների ենթարկվելու մասին։ Սիրիական լրատվամիջոցներն այն ժամանակ հայտնել էին 25 մարդու մահվան մասին։










