Գուցե մենք ունենանք նման մի բան ԱՄՆ-ում․ Թանկյանը՝ Հայաստանում ժողովրդական շարժման մասին
Աշխարհահռչակ հայազգի երաժիշտ Սերժ Թանկյանը ֆեսյբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած վերջին հանդիպումից հետո։
«Հավատացեք ինձ, երբ ես ասում եմ, որ Հայաստանում կատարվելու են և կատարվում են մեծ գործեր։ Այս հեղափոխությունը կուսումնասիրվի ջանասիրաբար։ Գուցե մենք ունենանք նման մի բան ԱՄՆ-ում», - գրել է Թանկյանը։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու աշխարհահռչակ ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն հանդիպման ժամանակ անդրադարձ են կատարել Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, կառավարության կազմավորման ուղղությամբ իրականացվող քայլերին:
Սերժ Թանկյանը ներկայացրել է իր տպավորությունները երկրում կատարվող փոփոխություններից և Նիկոլ Փաշինյանի գլխավորած նոր կառավարությանը մաղթել արդյունավետ աշխատանք ու հաջողություններ:










