Սիրիայից արձակված հրթիռը վախեցրել է Իսրայելում հարսանյաց արարողության հյուրերին (տեսանյութ)

10:12 • 12.05.18

Սիրիայի տարածքից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռներից մեկը խուճապ է առաջացրել հարսանյաց արարողության հյուրերի շրջանում, գրում է ria.ru-ն՝ հավելելով, որ միջադեպի տեսանյութը հրապարակվել է YouTube-ում։


Տեսանյութում երևում է՝ ինչպես է սկզբում հնչում օդային տագնապի ազդանշանը, իսկ հետո երկնքում երևում է հրթիռը։ Դրանից հետո հարսն ու փեսան, ինչպես նաև հարսանիքի հյուրերը հապճեպ լքում են արարողության վայրը։


Մայիսի 10-ին Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Սիրիայում իրանական ուժերը մոտ 20 հրթիռ են բաց թողել Գոլանի բարձունքներում գտնվող իսրայելական դիրքերի ուղղությամբ։ Ի պատասխան՝ Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայում ռազմական օբյեկտներին։