Ինդոնեզիայի մի շարք եկեղեցիներում պայթյուններ են որոտացել. կան զոհեր և վիրավորներ
Ինդոնեզական Ճավա կղզու եկեղեցիներում տեղի ունեցած պայթյունների հետևանքով գրանցվել է 9 զոհ, կան նաև տասնյակ տուժածներ, հայտնում է Jakarta Globe-ը:
Ոստիկանությունը հաստատել է մահապարտ ահաբեկչի մահվան լուրը՝ հավելելով, որ տուժածների թիվը հասել է 40-ի:
Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Ճավա կղզում գտնվող եկեղեցիներից 3-ում տեղի է ունեցել պայթյունների շարք:
Առաջին պայթյունը որոտացել է կաթոլիկ, երկրորդը՝ բողոքական, երրորդը՝ հիսունական եկեղեցիներում:










