Կոլումբիայում ջրհեղեղի պատճառով տարհանվել են հարյուրավոր քաղաքացիներ (տեսանյութ, լուսանկարներ)

10:09 • 14.05.18

Կոլումբիայում Կաուկա գետի վարարման հետևանքով տեղի ունեցած ջրհեղեղից հետո տարհանվել է գետի մոտակայքում բնակվող ավելի քան 600 մարդ, այս մասին հաղորդում է Portafolio պորտալը։

Նախատեսվում է, որ գետը պետք է սնի երկրի կառուցվող խոշորագույն հիդրոէլեկտրակայանը՝ «Իտուանգոն»։

Ըստ տեղի լրատվամիջոցների՝ ջրհեղեղից գլխավորապես տուժել են Անտիոկիա շրջանի Պուերտո-Վալդիվիա գյուղի բնակիչները, գետի ջրերը լցվել են շատերի տները։

Նշվում է նաև, որ զոհեր ու տուժածներ չկան, հասցված վնասը նյութական է։

Որոշ աղբյուրներ հայտնում են, որ ջրհեղեղի հետևանքով ամբողջովին ավերվել է 19 տուն, ինչպես նաև 2 կրթական և 1 բժշկական կենտրոն, մի քանի հետիոտնային կամուրջ։

Չի բացառվում, որ ջրհեղեղի պատճառ են դարձել հիդրոէլեկտրակայանի շինարարության ընթացքում թույլ տրված խախտումները, որոնց պատճառով կառուցվող ՀԷԿ-ի թունելները կարող էին խցանված լինել։

«Իտուանգոն» նախատեսվում է գործարկել արդեն այս տարի։

 
Картинки по запросу В Колумбии сотни людей эвакуировали из-за наводнения

Картинки по запросу В Колумбии сотни людей эвакуировали из-за наводнения

Картинки по запросу В Колумбии сотни людей эвакуировали из-за наводнения