Իռլանդիայում ինքնաթիռը կործանվել է 16 պարաշյուտիստի ցատկից անմիջապես հետո, կան զոհեր (լուսանկարներ)

09:29 • 14.05.18

Իռլանդիայում ինքնաթիռը կործանվել է 16 պարաշյուտիստի ցատկից անմիջապես հետո, այս մասին հայտնում է Irish Independent պարբերականը։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Իռլանդիայի կենտրոնում՝ Օֆֆալի կոմսությունում, օդանավում գտնվող օդաչուն, որը ենթադրաբար Մեծ Բրիտանիայի քաղաքացի է, և 7 տարեկան երեխան մահացել են։ Նրանք մահացել են հիվանդանոց տեղափոխվելուց հետո։

Կործանման պատճառները դեռևս հայտնի չեն, դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։

Ականատեսներից մեկը պատմել է, որ պարաշյուտիստների ցատկից հետո օդանավը կտրուկ սկսել է ուղղություն վերցնել դեպի ցամաք, ընդ որում՝ «արկի պես» աննախադեպ արագությամբ։

 

 



Картинки по запросу Man and boy (7) die after parachutists' plane crashes in Co Offaly

Картинки по запросу Man and boy (7) die after parachutists' plane crashes in Co Offaly

Emergency services at the scene Picture:Arthur Carron

Emergency services at scene Picture:Arthur Carron