«Ես ինձ աշխարհի ամենաերջանիկ մայրիկն եմ զգում». Քիմ Քարդաշյանի գրառումը Մայրերի օրվա առթիվ

11:07 • 14.05.18

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ իրեն աշխարհի ամենաերջանիկ մայրն է զգում՝ Լոս Անջելեսում իր երեխաների հետ Մայրերի օրը նշելով, գրում է The Daily Mail-ը:

Իրապատում շոուների 37-ամյա աստղը տոնի կապակցությամբ իր երեք երեխաների հետ լուսանկար է հրապարակել սոցցանցերում:

«Չեք պատկերացնում, թե այս նկարի համար որքան սառնաշաքարի տեսքով կաշառք եմ տվել… Բայց դա արժեր: Շնորհավո՛ր Մայրերի տոնը, սիրելի՛ մայրիկներ»,- գրել է նա նկարին կից:


ԱՄՆ-ում Մայրերի օրը նշվում է մայիսի երկրորդ կիրակի օրը։

May 13: Kim Kardashian felt 'like the luckiest mom in the world' as she celebrated Mother's day in Los Angeles with her 'babies' on SundayÂ