ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովը կկայանա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Սանկտ Պետերբուրգում. Վլադիմիր Պուտին
ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովը կկայանա նոյեմբերի վերջ-դեկտեմբերի սկզբին Սանկտ Պետերբուրգում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ ընդլայնված կազմով նիստում:
«Մենք պայմանավորվել ենք, որ դա կլինի նոյեմբերի վերջին և դեկտեմբերի առաջին կեսին Սանկտ Պետերբուրգում: Բոլորին հրավիրում ենք»,- ասել է Պուտինը՝ արձագանքելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Սարգսյանի խնդրանքին՝ հայտարարելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրն ու ամսաթիվը:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը, որի կազմում ընդգրկվում են միության անդամ երկրները, ԵԱՏՄ գլխավոր ղեկավար մարմինն է: Խորհրդի նիստերն անցկացվում են ոչ հազվադեպ, քան տարին մեկ անգամ: 2015-ին Եվրասիական տնտեսական միության նախագահությունն իրականացրել է Բելառուսը, 2016-ին՝ Ղազախստանը, 2017-ին՝ Ղրղզստանը: 2018-ի հունվարից նախագահությունն անցել է Ռուսաստանին, իսկ 2019-ին կանցնի Հայաստանին:










