Պուտինը ԵԱՏՄ առաջնահերթությունների շարքում նշել է տնտեսական արգելքների վերացումն ու թվային տեխնոլոգիաների զարգացումը
Ռուսաստանն առաջնահերթ է համարում տնտեսական արգելքների վերացումն ու թվային տեխնոլոգիաների զարգացումը Եվրասիական տնտեսական միութան շրջանակներում:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ ընդլայնված կազմով նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը, որն ընթացիկ տարում նախագահում է ԵԱՏՄ-ում, նեղ կազմով գագաթնաժողովում հայտնել է 2018 թվականին կատարվելիք իտեգրացիոն աշխատանքի օրակարգի վերաբերյալ իր նկատառումները:
«Առաջնային առաջադրանքների թվում է Միության ընդհանուր ներքին շուկայի արդյունավետության բարձրացումը, տնտեսական կարգավորման ազգային կանոնների նմանեցումը: Առաջնահերթ ուշադրություն նախկինի պետ կդարձվի ապրանքների, կապիտալների և աշխատուժի ազատ տեղաշարժի ճանապարհին առկա խոչընդոտների վերացմանը»,- ասել է Պուտինը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը՝ որպես նախագահող երկիր, ևս մեկ առաջնահերթություն է ներկայացնում, որն է հեռանկարային թվային ծրագրերի իրականացումը ինտերնետային վաճառքի, ապրանքների տեղաշարժին հետևելու տեխնոլոգիաների, տրանսպորտային միջանցքների ստեղծման ոլորտներում:
Պուտինը տեղեկացրել է նաև, որ ԵԱՏՄ շուկաներում ծառայությունների ընդհանուր ծավալի 60 տոկոսը տարեվերջին կկարգավորվի միութենական օրենքի հիման վրա:










