Պուտինը ԵՏԲԽ նիստին ողջունել է Նիկոլ Փաշինյանին

17:34 • 14.05.18

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին ողջունել է Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք անցկացնում ենք այս տարվա ընթացքում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առաջին նիստը: Նախևառաջ ցանկանում եմ ողջունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ՝ Նիկոլ Փաշինյան՝ բարձրագույն պետական պաշտոնի ընտրվելու կապակցությամբ»,- ասել է Պուտինը՝ բացելով նիստը:

ՌԴ նախագահը նշել է բավականին հագեցած օրակարգը:

Նիստին մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդները՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ինչպես նաև Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը և երկրների այլ ներկայացուցիչները: