ԵԱՏՄ երկրները պետք է ուժեղացնեն համագործակցությունը ինտեգրացիոն գործընթացների զարգացման գործում. Վլադիմիր Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները պետք է ուժեղացնեն ինտեգրացիոն գործընթացների զարգացումը, այդ թվում և ատոմային ոլորտում:
«Կարևոր է հետագայում ևս զարգացնել ինտեգրացիոն գործընթացները: Մեր կարծիքով՝ սերտ փոխհամագործակցության համար լավ հնարավորություններ կան այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ատոմային և վերականգնվող էներգետիկան, էկոլոգիան, բժշկությունը, տիեզերքը, զբոսաշրջությունը, սպորտը»,- Russia Today-ը մեջբերում է Պուտինի խոսքը:
Նա նշել է, որ շահավետ կլիներ ավելի շատ ուշադրություն դարձնել համագործակցությանը սոցիալ-հումանիտար ոլորտում, կրթության ասպարեզում և միջտարածաշրջանային և սահմանամերձ կապերի հարցում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պուտինը Սոչիում անցկացվող ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:










