ՌԴ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել աշխարհում միջուկային զենքի փորձարկումների վերահսկման համակարգի մասին (տեսանյութ)
ՌԴ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել աշխարհում միջուկային զենքի փորձարկումների վերահսկման համակարգի մասին: Այս մասին հայտնել է ՊՆ տեղեկատվության և զանգվածային հաղորդակցության վարչությունը, հաղորդում է «РИА Новости»-ն:
«ՌԴ պաշտպանության նախարարությունն առաջին անգամ սոցցանցերի իր պաշտոնական էջերում տեսանյութ է հրապարակել ՊՆ Հատուկ վերահսկողական ծառայության աշխատակիցների աշխատանքի մասին», - ասվում է հայտարարությունում:
Նշվում է, որ վերահսկողության արդյունքները, մասնավորապես՝ միջուկային պայթյունների, երկրաշարժերի, շրջակա միջավայրի ռադիոակտիվ աղտոտման մասին տվյալները, Հատուկ վերահսկողական ծառայությունից փոխանցվում են համապատասխան հաստատություններ՝ առաջացած խնդիրները լուծելու համար:
Впервые Минобороны России публикует видеоролик о работе сотрудников Службы специального контроля (ССК) Минобороны России. В мае ССК отмечает свой 60-летний юбилей. Подробней о задачах службы: https://t.co/R7wdo0KcKk pic.twitter.com/KpbpIc4p1e
— Минобороны России (@mod_russia) 14 мая 2018 г.










