ԱՄՆ-ն առաջին անգամ չի մասնակցում Աստանայում Սիրիայի հարցով բանակցություններին
Ղազախստանի մայրաքաղաքում անցկացվում է միջսիրիական կարգավորման շուրջ բանակցությունների իններորդ փուլը: ԱՄՆ-ն առաջին անգամ այս հանդիպմանը պատվիրակություն չի ուղարկել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի միջազգային ծառայությունը:
Ղազախստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անուար Ժայնակովը մայիսի 14-ին լրագրողներին ասել է, որ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստեֆան դե Միստուրան, ինչպես սպասվում է, կմիանա Աստանայում մեկնարկած բանակցություններին: Սիրիական ընդդիմության պատվիրակությունը պետք է ժամանի այդտեղ մայիսի 15-ին: Ժայնակովը հավելել է, որ Միացյալ Նահանգները չի մասնակցում բանակցություններին:
Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ պատվիրակ Ալեքսանդր Լավրենտևը հայտարարել է, որ Մոսկվան դեռևս հույս ունի, որ Վաշինգտոնը կմասնակցի բանակցություններին:










