Ռուսաստանը հետևում է նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությանը. Ստ. Տարասով
Ռուսաստանը հետևում է նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությանը:
Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ խոսելով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին:
Միաժամանակ, Տարասովն ասաց, որ Նիկոլ Փաշինյանին ռուսական կողմը պոզիտիվ է ընդունել:
«Որևէ կողմ չի խոսել հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը փոխելու մասին: Կարծում եմ, որ այն քննադատությունը, որը կար Փաշինյանի հասցեին, որ տեղի ունեցածը կհանգեցնի ճգնաժամի, կարծես փարատվեց: Նիկոլ Փաշինյանը բարձրացնում է Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերություններն ավելի խորացնելու մասին: Դրանք քննադատության ենթակա չեն Ռուսաստանի կողմից»,- ասաց ռուսաստանցի քաղաքագետը:
Ըստ նրա՝ Փաշինյանի և Պուտինի միջև սա առաջին հանդիպումն էր, ուստի պարզ էր, որ առայժմ բացի դեկլարատիվ բնույթի հայտարարություններից, այլ ուղերձներ չէին լինելու:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին ԵԱՏՄ մասին, որոնք մինչև նրա վարչապետ դառնալը բավական սուր են եղել, ապա Տարասովն ասաց, որ մարդիկ փոխվում են, քաղաքականությունը փոխվում է:










