Երևանյան տներից մեկի գոմում գլխի բազմաթիվ վնասվածքներով դի է հայտնաբերվել. shamshyan.com
Երևանում այսօր՝ ժամը 09։00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարալանջի նորակառույց ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող Այգեստան փողոցի տներից մեկի գոմում տղամարդու դի կա։
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ և քննիչներ։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի գլուխն ամբողջովին վնասված է՝ բազմաթիվ բեկորային վնասվածքներով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը Այգեստան 11 փողոցի բնակիչ, 60-ամյա Գևորգ Մաթոսյանն էր։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










