Սաուդյան Արաբիայում անցկացվում է կանանց համար ավտոմեքենաների առաջին ցուցահանդեսը (տեսանյութ)
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում անցկացվում է կանանց համար նախատեսված ավտոմեքենաների առաջին ցուցահանդեսը: Այս մասին հայտնում է Eye Ofr Ryad-ը:
Նշվում է, որ Pinkish («Վարդագույնի մեջ») կոչվող ցուցահանդեսը կտևի երեք օր:
Աղբյուրը մանրամասնում է, որ ավտոմեքենաները տեսնելուց բացի կանայք կկարողանան խոսել ավտոդիլերների և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ և իմանալ հատուկ առաջարկությունների մասին:
Սպասվում է, որ ցուցահանդեսը կայցելի մոտ 80 հազար մարդ:
Հիշեցնենք, որ կանայք Սաուդյան Արաբիայում մեքենայի ղեկին նստելու հնարավորություն կստանան հունիսի 24-ին:
18 տարին լրացած կանայք կկարողանան գրանցվել թագավորության տարբեր նահանգների 5 քաղաքի ավտոդպրոցներում՝ վարորդական իրավունք ստանալու համար: Դպրոցներում դասավանդելու են տեղացի կանայք, որոնք վարորդական իրավունք ստացել են արտասահմանում:
Count Down Started
— Pinkish (@Pinkish_sa) 3 мая 2018 г.
بدأ العد التنازلي ... زورونا في معرض بنكش من 13 - 15 مايو
#PINKISH#بنكش#عرفتي_تسوقين_او_باقي #جا_دورك #المعرض_السعودي_النسائي_الأول_للسيارات pic.twitter.com/mmzSmgfz6E










