Զինկոմիսարիատների օպտիմալացման դեմ բողոքի ակցիա իրականացնողներին Դ. Տոնոյանը չընդունեց, այս պահին նրանք Բաղրամյան 26-ի մոտ են

15:34 • 16.05.18

Զինկոմիսարիատների օպտիմալացման դեմ բողոքի ակցիա իրականացնողներին Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չընդունեց:  Փոխարենը նրանց մոտ իջավ գեներալ-մայոր Մուրադյանը, որն ասաց, թե հասկանում է բողոքի ակցիա իրականացնողներին և հարցերը կքննարկեն: Նրա խոսքով՝ քիչ առաջ է դուրս եկել պաշտպանության նախարարի հետ քննարկումից և մեկ շաբաթվա ընթացքում հարցին լուծում կտրվի:

«Մեկ շաբաթ հետո ենք քննարկելու, որովհետև նախարար Դավիթ Տոնոյանը նոր է նշանակվել, հարցին մանրակրկիտ չի տիրապետում: Խնդիրը կուսումնասիրվի և Ձեզ տեղյակ կպահվի»,- ասաց նա:

Հավաքվածներիը նշեցին, թե կրճատումը բախվում է նաև բանակի շահերին, քանի որ զորահավաքի պրոցեսը զորակոչից բարդ է, իսկ իրենք կարծում են, որ կառուցվածքային փոփոխությունները դրական տեղաշարժ չեն բերի:

Զինկոմիսարիատների աշխատակիցներն ՊՆ-ն լքեցին և այս պահին գտնվում է վարչապետի նստավայրի՝ Բաղրամյան 26-ի մոտ են:

Նշենք, որ Կառավարության դիմաց առավոտյան մի քանի տասնյակ մարդիկ զինկոմիսարիատների օպտիմալացման դեմ բողոքի ակցիա են իրականացնում: Բողոքի ակցիային մասնակցում են տարբեր քաղաքների զինկոմիսարիատների ներկայացուցիչներ: Ակցիայի արդյունքում Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, լսելով նրանց պահանջները, ընդունեց դիմումները և  հորդորեց գնալ Պաշտպանության նախարարություն, որտեղ, ըստ նախնական տեղեկությունների,  բողոքի ակցիա իրականացնողներին պետք է ընդուներ նախարարը: